Քրդերը կուղևորվեն Բաղդադ

Nov 07, 2017 Comments Off on Քրդերը կուղևորվեն Բաղդադ

Shafaq պորտալը՝ հղում անելով Քրդստանի Հայրենասիրական միության հայտարարությանը հայտնում է,որ Քրդական ինքնավարության պատվիրակությունը մտադիր է ուղևորվել Բաղդադ՝ քննարկելու դաշնային կառավարության հետ ինքնավարության քվոտան 2018 թվականի երկրի բյուջեի նախագծում։  Այցը Բաղդադ տեղի կունենա հաջորդ կիրակի։

«Քրդստանից կառավարական պատվիրակությունը մոտ ժամանակներս կուղևորվի Բաղդադ՝ դաշնային իշխանությունների հետ տարածաշրջանի բյուջեն, ինչպես նաև այլ հարցեր քննարկելու համար»,-նշվում է կոմյունիկեում։

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: