Այցելություն Երուսաղեմի Հայոց պատրիարքարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Nov 07, 2017 Comments Off on Այցելություն Երուսաղեմի Հայոց պատրիարքարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 6-ին Իսրայել պաշտոնական այցի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարան, ուր հանդիպեց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին։ Էդվարդ Նալբանդյանը Երուսաղեմի հայոց պատրիարքին ներկայացրեց իր այցելության նպատակները, արդեն ունեցած հանդիպումների արդյունքները։ Հանդիպմանը անդրադարձ արվեց Սուրբ Հարության տաճարի երեք իրավատեր եկեղեցիների համագործակցության հարցերին։ Զրուցակիցներն անդրադարձան համահայկական օրակարգի մի շարք հարցերի։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: