Դոնեցկը կրակահերթի տակ.զոհվել է 1,վիրավորվել 2 երեխա

Nov 07, 2017 Comments Off on Դոնեցկը կրակահերթի տակ.զոհվել է 1,վիրավորվել 2 երեխա

TASS-ի փոխանցմամբ, երեկ երեկոյան Դոնեցկը կրկին հայտնվել է կրակահերթի տակ: Ուկրաինայի ուժայինները քաղաքի ուղղությամբ արձակել են ավելի քան 2 հազար կրակոց` տարբեր զինատեսակներից,զոհվել է 1 երեխա, եւս 2-ը վիրավոր են, կրակահերթից տուժել են նաեւ Դոնեցկի հարակից բնակավայրերը:

Հերթական կրակահերթերից մեկի ժամանակ, ականն ընկել է մանկական խաղահրապարակ, բայց չի պայթել: Խաղահրապարակի երեխաները պատահմամբ քարով հարվածել են ականին, այն պայթել է, արդյունքում զոհվել է 1 երեխա, 2 այլ երեխաների`բազմաթիվ բեկորային վնասվածքներով,  վիրահատել են:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: