Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են Ford Transit-ն ու քարով բարձված ЗИЛ-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Nov 07, 2017 Comments Off on Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են Ford Transit-ն ու քարով բարձված ЗИЛ-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են 29-ամյա Գևորգ Նալբանդյանի վարած ЗИЛ-ММЗ 4502 մակնիշի 21 ՕՕ 881 համարանիշի և 26-ամյա Արտակ Հովհաննիսյանի վարած Ford Transit մակնիշի 34 ՍC 688 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Գոռ Խալաթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ դեպքի վայրում տեղազննություն էր կատարվում, տեղի ունեցավ մեկ այլ ավտովթար, որը, բարեբախտաբար, թեթև էր և զոհեր ու վիրավորներ չկան. բախվել էին Opel-ն ու Mercedes-ը։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նար ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: