Ավազակային հարձակում՝ Երևանում. դանակի սպառնալիքով վերելակի մեջ թալանել է առողջապահության նախարարության գլխավոր մասնագետին

Nov 07, 2017 Comments Off on Ավազակային հարձակում՝ Երևանում. դանակի սպառնալիքով վերելակի մեջ թալանել է առողջապահության նախարարության գլխավոր մասնագետին

Երեկ՝ նոյեմբերի 6-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Շինարարների փողոցի 15/2 շենքի վերելակում անհայտ անձը դանակի սպառնալիքով հափշտակել է նույն շենքի բնակիչ՝ 35-ամյա Հ. Ղ.-ի դրամապանակը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև ճիվաղը դիմել փախուստի։ Կատարվածի մասին տեղեկանալով՝ նշված հասցե են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի և Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Բաղդասարյանի և քննիչ Բալասանյանի գլխավորությամբ։ Ոստիկանններն ու քնիչները պարզել են, որ ավազակային հարձակման հետևանքով տուժածից հափշտակել են ոչ միայն դրամապանակը, այլ նաև զեղչային քարտեր։ Վնասի չափը պարզվում է։ Փաստի առթիվ քննիչ Բալասանյանի կողմից ավազակային հարձակում հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Հ. Ղ.-ն աշխատում է ՀՀ առողջապահության նախարարությունում՝ որպես գլխավոր մասնագետ։ Իսկ կատարվածի մասին ոստիկաններին հայտնել է նրա ամուսինը՝ 41-ամյա Ս. Մ.-ն, ով նունպես աշխատում է առողջապահության նախարարության պրոբացիայի պետական ծառայությունում՝ որպես գլխավոր մասնագետ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: