Առեղծվածային դեպք Երևանում

Nov 07, 2017 Comments Off on Առեղծվածային դեպք Երևանում

Երեկ՝ նոյեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում «գանգուղեղային տրավմա, ուշագնացություն» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս գիտակցության չգալով՝ հիվանդանոցում որոշ ժամանակ անց մահացել է։ Հիվանդանց են մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի ծառայողները, որտեղ պարզվել է, որ մահացածը Իսահակյան փողոցի բնակիչ՝ 71-ամյա Մերի Պետրոսյանն է։ Թե ինչն է եղել Մ. Պետրոսյանի ուշագնացության, իսկ հետո մահվան պատճառը, պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: