Խոշոր վթար-հրդեհ «Հարսնաքար»-ի մոտ. բախվել են Hyundai-ն ու «Մերսեդես G63»-ը. վերջինը վերածվել է մոխրակույտի

Nov 07, 2017 Comments Off on Խոշոր վթար-հրդեհ «Հարսնաքար»-ի մոտ. բախվել են Hyundai-ն ու «Մերսեդես G63»-ը. վերջինը վերածվել է մոխրակույտի

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 7-ին, ժամը 00:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի խաչմերուկում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աճառյան և Մ. Բաբաջանյան փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել են «Hyundai Accent» մակնիշի 34 AD 573 (վարորդ՝ 29-ամյա Ռուբեն Գ.) և «Mercedes G63» մակնիշի 77 SX 777 համարանիշերի (վարորդի տվյալները բացակայում են) ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել թոնրատանը և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:39-ին, մարվել՝ 01:11-ին: Մեքենան վերածվել է մոխրակույտի:

Կոտրվել է թոնրատան ապակյա պատից մոտ 2 քմ: Դեպքի վայրում տուժածներ չեն հայտնաբերվել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարից հետո մեկ այլ ավտոմեքենայով եկած երիտասարդները «Մերսեդեսի» վարորդին դեպքի վայրից տարել են։ Ոստիկանությունն ու Ճանապարհային Ոստիկանությունը պարզում են խորհրդավոր վարորդի ինքնությունը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: