Խոշոր ավտովթար Գյումրիում. բախվել են ГАЗ 2410-ն ու Mercedes-ը, վերջինի վարորդը դիմել է փախուստի

Nov 07, 2017 Comments Off on Խոշոր ավտովթար Գյումրիում. բախվել են ГАЗ 2410-ն ու Mercedes-ը, վերջինի վարորդը դիմել է փախուստի

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 04։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի 17 հասցեի դիմաց բախվել են նույն փողոցի բնակիչ՝ 66-ամյա Գրիշա Սիմոնյանի վարած ГАЗ 410 մակնիշի 35 AՏ 029 համարանիշի և Mercedes E 420 մակնիշի 34 ՍM 511 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը` վթարի հետևանքով Mercedes-ի միջից ՌԴ քաղաքացի, 25-ամյա Դմիտրի Անիկինը և ГАЗ 2410-ի վարորդ Գ. Սիմոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Ոստիկանությունը պարզում է դեպքի վայրից փախուստի դիմած Mercedes-ի վարորդի ինքնությունը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: