Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղով բեռների առաջին խմբաքանակը Ղազախստանից հասել է թուրքական Մերսին

Nov 07, 2017 Comments Off on Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղով բեռների առաջին խմբաքանակը Ղազախստանից հասել է թուրքական Մերսին

«Հայկական ժամանակ. Թերթը գրում է. «Ղազախստանից բեռների առաջին խմբաքանակը Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղով հասել է թուրքական Մերսին քա­ղաք: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալու­թյանը: ԲԹԿ երկաթուղին պաշտոնապես բացվել է հոկտեմբերի 30-ին:

Առաջին գնացքը Մերսին է տեղափոխել 600 տոննա հացահատիկով բեռնված 30 բեռնարկղ: Կարսից Մերսին 1258 կմ հեռավորությունը գնացքը հաղթա­հարել է 30 ժամում: Առայժմ բեռների տեղափոխումը այդ երկաթուղով կրում է փորձնական բնույթ: Փո­խադրումների ինքնարժեքը, ենթակառուցվածքների արդյունավետությունը հնարավոր կլինի գնահատել միայն որոշ ժամանակ անց: Հայաստանը շրջանցող այդ երկաթուղին ունի 826 կիլոմետր երկարություն և միացնում է Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: