Վրաստանի բոլոր հիվանդանոցներում վիրահատությունները կկատարվեն նույն գներով

Nov 07, 2017 Comments Off on Վրաստանի բոլոր հիվանդանոցներում վիրահատությունները կկատարվեն նույն գներով

Վրաստանի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի նախագահ Ակակի Զոիձեն հայտարարել է, որ երկրի բոլոր հիվանդանոցներում կսահմանվի վիրհատության միանման գներ։ «Նույն վիրահատությունը տարբեր հիվանդանոցներում տարբեր արժեք ունի՝ 1000 կամ 5000 լարի և այլն։ Այլևս նման տարբերություն չի լինի»,- ըստ aliq.ge-ի ասել է Զոիձեն։

Ըստ Զոիձեի, առողջապահության ծառայության որակի բարելավման նպատակով նախատեսվում է պայմանագրային ռեժիմի անցնել՝ փոխելով նաև ֆինանսավորման կարգը։

Առողջապահության հանձնաժողովի նախագահի խոսքով, հաջորդ տարվա կարևոր բարեփոխումներից մեկը էլեկտրոնային դեղատոմսերի կիրառումն է:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: