ՏԻՄ ընտրություններում տեղական իշխանիկները որոշ տեղերում «խաղեր են տվել»

Nov 07, 2017 Comments Off on ՏԻՄ ընտրություններում տեղական իշխանիկները որոշ տեղերում «խաղեր են տվել»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած կիրակի օրը կայացած ՏԻՄ ընտրությունների ընդհանուր արդյունքներով ամենաշատը հաղթել են ՀՀԿ-ական թեկնածուները, սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ՀՀԿ-ական մարզպետները կուսակցության ներսում լուրջ հաշվետվություն պետք է ներկայացնեն: Կան տեղեր, որտեղ ՀՀԿ-ն պաշտոնապես սատարում էր կոնկրետ թեկնածուի, բայց պարտվել է, քանի որ տեղական իշխանիկները «խաղեր են տվել»:

Օրինակ՝ Լոռու մարզում Ախթալա խոշորացված համայնքում պարտվել է ՀՀԿ-ական Հայկազ Խաչիկյանը՝ Վազգեն Խաչիկյանի եղբայրը, հաղթել է անկուսակցական Արկադի Թամազյանը: Եվ հիմա մարզպետ Արթուր Նալբանդյանը պետք է բացատրի՝ ինչու, ինչպես: Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքում մարզպետ Հարություն Սարգսյանն ու մարզի տիրակալ հռչակած Աշոտ Արսենյանը՝ Ջերմուկի Աշոտը, չկարողացան ՀՀԿ-ի կողմից պաշտպանվող Տիգրան Խուդոյանին անցկացնել: Հաղթեց մեկ այլ ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանը: Գեղարքունիքի մարզում ևս 2 համայնքում ՀՀԿ-ն «շեղվել է»: Ճամբարակ համայնքում ՀՀԿ-ական Յուրա Ավալյանը պարտվել է անկուսակցական թեկնածուին՝ Վազգեն Ադամյանին, մինչդեռ ՀՀԿ-ն պաշտպանում էր Ավալյանին, իսկ Գեղամասար համայնքում ՀՀԿ-ական Զոյա Գևորգյանը պարտվել է ՀՀԿ-ական Հակոբ Ավետյանին, թեև կուսակցությունը պաշտպանում էր կին թեկնածուին»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: