3-ամյա փոքրիկին պատանդ վերցրած տղամարդը ծանր վիճակում է. քրեականները չեն ների

Nov 07, 2017 Comments Off on 3-ամյա փոքրիկին պատանդ վերցրած տղամարդը ծանր վիճակում է. քրեականները չեն ների

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզը հոկտեմբերի 31-ի՝ պատանդառության միջադեպից միայն յոթ օր անց է սկսել գործել: Բայց պատանդ վերցված 3-ամյա Հմայակ Համազասպյանն այլևս այդ մանկապարտեզը չի հաճախում

Ավելին՝ հոգեբանները աշխատում են փոքրիկի հետ՝ փորձելով հոգեբանական այդ տրավման բուժել:

Մինչ այդ, «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ, շատ ծանր վիճակում է հայտնվել պատանդառուն՝ Արգամ Հովիկյանը, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրան սկզբում տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց, սակայն վերջինիս չեն ընդունել՝ վախենալով, որ կյանքին վտանգ է սպառնում, տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց:

Ու չի բացառվում, որ կալանավայրում հայտնվելուց հետո նրան, մեղմ ասած, հաճելի օրեր չսպասվեն, քանի որ քրեական աշխարհի օրենքներով նրա արարքը՝ փոքրիկին պատանդ վերցնելը, չի ներվում: Նա պետք է բացատրություններ տա»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: