Արփինե Հովհաննիսյանը՝ ԱԺ նախագա՞հ

Nov 07, 2017 Comments Off on Արփինե Հովհաննիսյանը՝ ԱԺ նախագա՞հ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հովիկ Աբրահամյանի «վտակվելուց» հետո առժամանակ ՀՀԿ ֆրակցիայում «լուսաբացները խաղաղ են եղել», սակայն սպասումը, որ 2018-ին հնարավոր է Արա Բաբլոյանը նոր պաշտոն ստանա, կրկին «սրել» է պայքարը: «Կոնկուրենտ ֆիրման» այդ պաշտոնում է տեսնում «արաբստանների գեղեցկուհի» Արփինե Հովհաննիսյանին և լրջորեն զբաղված է նրա լոբբինգով:

Ի դեպ, Հերմինե Նաղդալյանի ԱԺ աշխատասենյակը հիմնովին «ջախջախած», վերանորոգած ու տյունինգած ԱԺ նոր փոխխոսնակի «ռեմոնտային վարքագիծն» ամենևին դուր չի եկել երկրի ղեկավարին. էլ ավելի դուր չի եկել, որ այդ «գործընթացն» իրականացրել է «Գազպրոմ-Արմենիան»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: