«Ճիշտը» Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալն է. Սամվել Կարապետյանը խորհրդակցել է Կարեն Կարապետյանի հետ

Nov 07, 2017 Comments Off on «Ճիշտը» Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալն է. Սամվել Կարապետյանը խորհրդակցել է Կարեն Կարապետյանի հետ

«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ Սերժ Սարգսյանը, իր բնավորության համաձայն, ձգձգի 2018-ի վարչապետության շուրջ ինտրիգը` միայն վերջին պահին բարձրաձայնելով իր մոտեցումը, հայտնի է, որ ինտրիգն արդեն կարծես հագուցալուծվել է:

Սամվել Կարապետյանը խորհրդակցել է Կարեն Կարապետյանի հետ, երկուստեք հանգել են համոզման, որ «ճիշտը» Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալն է` Հայաստանի անվտանգության, այդ թվում և ղարաբաղյան հարցի տեսանկյունից, «որովհետև Կարեն Կարապետյանին դժվար կլինի Ալիևի հետ բանակցելը, համ էլ՝ չարժե նման նագրուզկի տակ մտնել»:

Դա է նաև պատճառը, որ նոյեմբերի 13-ին` «Ռիո»-ի բացման օրը, Սերժ Սարգսյանին է վերապահվել 1 միլիարդ դոլար ներդրման մասին հայտարարելը, որի առյուծի բաժինը հատկացնելու է Ս. Կարապետյանը՝ էներգետիկ ոլորտին:

Ընդ որում, հավանաբար, Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու առաջարկությամբ հանդես կգա հենց ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը: Թե երբ՝ չասացին»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: