Մաշտոցյան Մատենադարանը վերից նայում է թուրքական բազարին

Nov 06, 2017 Comments Off on Մաշտոցյան Մատենադարանը վերից նայում է թուրքական բազարին

Այսօր Մաշտոցի պողոտան համարյա ծայրից-ծայր անցա ու ապշեցի…
Նախկինում գործող, այսպես ասած, բրենդային խանութներից հետք չի մնացել: Այդ տարածքերում լցված են թուրքական ապրանքներ. հագուստ, կոշիկ, պայուսակ ու էլի թուրքական անորակ զիբիլեղեն…
Պարզ է, որ Հագուստի թանկ սրահներն այլևս ոչ ոքի պետք չեն. ժողովրդի ձեռքին փող չկա: Եվ ահա այդ սրահները վերածվել են թուրքական ռեզինահոտ ու էժան ապրանքներով լեցուն խանութների:
Մաշտոցյան Մատենադարանը վերից նայում է թուրքական բազարին…
Ասածիս մեջ հայրենասիրություն մի փնտրեք:
Տեղական արտադրանքի բացակայության պայմաններում միշտ էլ դատարկ տեղը մի բան լցվում է: Բայց թե ինչո՞ւ միայն թուրքական՝ դա է զարմանալին…
Թե ինչ է հաջորդում տնտեսական էքսպանսիային՝ չասեմ, էլի…

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: