Նորվեգիան հրաժարվել է զենք վաճառել Ադրբեջանին

Nov 06, 2017 Comments Off on Նորվեգիան հրաժարվել է զենք վաճառել Ադրբեջանին

Նորվեգիայի արտգործնախարարությունը հրապարակել է 2016թ. զենքի արտահանման մասին խորհրդարանական զեկույցը: Զեկույցում ասվում է, որ անցած տարի Նորվեգիան հրաժարվել է պաշտպանական նշանակության զենք վաճառել Ադրբեջանին:

Ադրբեջանից բացի Նորվեգիան հրաժարվել է զենք տրամադրել նաև Իսրայելին, քանի որ Նորվեգիան դեմ է զենք կամ զինամթերք վաճառել այն տարածաշրջաններում, որտեղ պատերազմներ են պետությունների միջև կամ էլ առկա է քաղաքացիական պատերազմի վտանգ:

Սակայն Իսրայելական Med Israel for Fred կազմակերպությունը, մեղադրել է Նորվեգիային կրկնակի ստանդարտների կիրառման համար, քանի որ Նորվեգիայի կառավարությունն իր սկզբունքների հարցում ընտրողական քաղաքականություն է վարում:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: