Բակո Սահակյանն ինչ է քննարկել ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ

Nov 06, 2017 Comments Off on Բակո Սահակյանն ինչ է քննարկել ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Սարգսյանին, Արարատ Թավադյանին ու Գրիգորի Գասպարյանին և քննարկել Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Երկրի ղեկավարը կարևորել է Սփյուռքի ներդրումն Արցախի շենացման գործում՝ արժևորելով սփյուռքահայ գործարարների դերը հանրապետությունում ժամանակակից բիզնես մշակույթի ձևավորման մեջ:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: