Ինչքա՜ն ողորմելի, խեղճ ու կրակ թվեր են. Վարդան Բոստանջյանը՝ Արմեն Ամիրյանին

Nov 06, 2017 Comments Off on Ինչքա՜ն ողորմելի, խեղճ ու կրակ թվեր են. Վարդան Բոստանջյանը՝ Արմեն Ամիրյանին

Այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց, որ 2018 թվականի պետական բյուջեն լինելու է զարգացման և ներդրումների շարունակականությունն ապահովող բյուջե:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ ասաց, ու հասկանալի է, որ բյուջեում փող չկա, գնալով ամեն ինչ կրճատվում է. «Բայց չեմ հասկանում՝ գրադարաններ, թանգարաններ, ցուցասրահներ, հուշարձաններ, մշակույթի արժեքներ… Ինչքա՜ն ողորմելի, խեղճ ու կրակ թվեր են: Արդյոք գրադարանը 1 միլիարդ ու կեսով կբավարարվի՞, կամ թանգարանը, ցուցասրահները, և այլն»:

Ա. Ամիրյանն ասաց. «,Միայն թանգարանային ծառայությունների և ցուցահանդեսների մասով իրենք արձանագրել են 12.8 տոկոսի աճ: Ներդրումներ անելով ենթակառուցվածքներում՝ մենք համոզված ենք, որ ոչ միայն կկարողանանք այդ բացն ապահովել, այլև իրական աճ ապահովել այս ոլորտներում»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: