Ցանկության դեպքում կարելի է թոշակն ու նպաստն էլ ավելացնել

Nov 06, 2017 Comments Off on Ցանկության դեպքում կարելի է թոշակն ու նպաստն էլ ավելացնել

ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը սոցապ նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե թոշակը, նպաստները չբարձրացնելով, արդյոք պաշտոնապես չեն հայտարարում, որ մարդիկ 2018-ին ավելի վատ են ապրելու:

«Վերջին անգամ 2014-15 թվականներին ենք բարձրացրել թոշակներն ու նպաստները: Յուրաքանչյուր տարի բարձրացում է եղել 15 տոկոսով: Եթե մարդու միակ եկամուտը կենսաթոշակն է, ապա Ձեր ասած խնդիրն առկա է: Բազմիցս է ասվել, որ աղքատության կրճատման վրա ազդեցություն ունենում է միայն տնտեսական աճը»,- ասաց Ասատրյանը:

Սակայն Փաշինյանը հայտարարեց, որ ցանկության դեպքում կարելի է թոշակն ու նպաստն էլ ավելացնել:

«Մենք միշտ ասում ենք, թե որտեղից կարել է գումար գտնել: Ես հիմա նայում եմ օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների պահպանման ծախսերը: Պագեւավճարներ, դրամական խրախուսանքներ եւ հատուկ վճարներ հոդվածով միայն այս տարի 2 միլիարդ դրամով ավելացում ունենք: Գրված է, որ աճը 437 տոկոս է»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: