Սահմանամերձ բնակիչների ավանդների փոխհատուցման լուծումը

Nov 06, 2017 Comments Off on Սահմանամերձ բնակիչների ավանդների փոխհատուցման լուծումը

Հայաստանի կառավարությունը 2018թ. նախատեսում է ավարտին հասցնել սահմանամերձ համայնքների բնակիչների ավանդների փոխհատուցումը: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ նշելով, որ փորձելու են ամբողջությամբ իրականացնել ազատամարտիկների գումարների վճարումը:

Ամբողջությամբ ավարտելու են նաև այն տարեցների ավանդների փոխհատուցումը, ովքեր ծնվել են մինչև 1932թ. դեկտեմբերի 31-ը:

Արտեմ Ասատրյանն ընդգծեց, որ որքան շատ մարդկանց ավանդներ կարողանան փոխհատուցել, այնքան ավելի լավ, սակայն կան ռեսուրսների սահմանափակումներ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: