Լավ լուր. աշխատող մայրերը կկարողանան դայակ վարձել պետության հաշվին

Nov 06, 2017 Comments Off on Լավ լուր. աշխատող մայրերը կկարողանան դայակ վարձել պետության հաշվին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը խորհրդարանական հանձնաժողովներում 2018 թ.–ի պետբյուջեի նախագծի լսումների ժամանակ տեղեկացրել է, որ քննարկվում է աշխատող մայրերին պետության հաշվին դայակի ծառայություններ տրամադրելու, ինչպես նաև աշխատանքի էլեկտրոնային բորսա ստեղծելու հնարավորությունը։«Մենք նախատեսում ենք 2018 թ.–ին իրականացնել երեք նոր ծրագիր, որոնք ուղղված են սոցիալական–ժողովրդագրական խնդիրների լուծմանը, որի միջոցով հնարավորություն կտրվի երիտասարդ մայրիկներին համատեղել աշխատանքն ու մինչև 3 տարեկան երեխայի խնամքը, երբ մայրիկը կարող է գտնվել դեկրետային արձակուրդում օրինական հիմունքներով։ Մասնավորապես, մենք առաջարկում ենք երիտասարդ մայրիկին աշխատանքի ժամանակ տրամադրել դայակ, որի ծառայությունների դիմաց կվճարի պետությունը», – ասաց Ասատրյանը։

Սակայն նախագծում կան որոշ չճշգրտված հարցեր, այդ թվում նաև դայակի ծառայությունների վճարման գինը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: