«Գնթունիքի» Կարենը պաշտոն ունի

Nov 06, 2017 Comments Off on «Գնթունիքի» Կարենը պաշտոն ունի

Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջադրած թեկնածուները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել են Ապարան, Արտաշատ, Կապան, Քաջարան, Ալավերդի, Ստեփանավան համայնքներում:

Ապարանում ընտրողների ցուցակում ընդգրկված 18 105 ընտրողներից 10 868-ը կողմ է քվեարկել քաղաքապետի միակ թեկնածու, Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված «Գնթունիք» ընկերության հիմնադիր Կարեն Եղիազարյանի թեկնածությանը: Դեմ քվեարկածների թիվը եղել է 278:

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում գյուղապետ է ընտրվել համայնքի գործող ղեկավար, անկուսակցական Նորաին Հակոբյանը: Նա ստացել է 2 467 ձայն: Իսկ նրա մրցակից Ծաղկահովտին միացած Հնաբերդ համայնքի նախկին ղեկավար  Գոռ Հակոբյանը՝ 2366 ձայն: Երրորդ թեկնածուն անկուսակցական Համլետ Սահակյանն էր, որվ ստացել է ընդամենը 26 ձայն: Հատկանշական է, որ Նորաին Հակոբյանը հայտարարում էր, թե նախկին մարզպետն ահաբեկում է մարդկանց՝ պաշտպանելով իր մրցակից թեկնածուին:

Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում գրանցված էր վեց թեկնածու: Գյուղապետ է ընտրվել անկուսակցական Ջասմ Մախմուդովը, ով ստացել է 449 ձայն: նա ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Մախմուդյանի հայրն է:

Նույն մարզի Արագածավան համայնքում ընտրվել է միակ թեկնածուն՝ Անդրանիկ Պապիկյանը: Նրա օգտին քվեարկել են 7 894 ընտրողներից միայն 2 925-ը:

Հատկաշնական է, որ Արագածոտնի մարզի Սուսեր համայնքում, որտեղ ընտրողների թիվը 253 է, միակ թեկնածուն՝ գուրգեն Զաքարյանը ստացել է ընդամենը 94 ձայն:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: