44 զոհ՝մոլեգնող թայֆունից

Nov 06, 2017 Comments Off on 44 զոհ՝մոլեգնող թայֆունից

Վիետնամի կենտրոնական մասում մոլեգնել է «Դամրի» թայֆունը,որը  վերջին երեք օրվա ընթացքում առնվազն 44 մարդու կյանք Է խլել, եւս 19 մարդ անհայտ կորած Է համարվում:

Հորդառատ անձրեւների եւ դրանց առաջացրած վարարումների հետեւանքով հեղեղվել կամ վնասվել են ավելի քան 40 հազար բնակելի շենքեր: Ավելի քան 30 հազար մարդ հարկադրված Է եղել լքել իր բնակատեղին: Տարերքը բազմաթիվ շրջաններ զրկել Է ԷլեկտրաԷներգիայից ու արտաքին աշխարհի հետ կապից, այնտեղ ողողված են մնում ավելի քան 40 հազար հեկտար գյուղատնտեսական հողեր:Ջրի տակ է այն երկաթուղու 30-կիլոմետրանոց հատվածը, որը կապում Է երկրի հյուսիսն ու հարավը։

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: