Տեխասի եկեղեցում 26 մարդու կյանք խլած հրաձիգի ինքնությունը հայտնի է

Nov 06, 2017 Comments Off on Տեխասի եկեղեցում 26 մարդու կյանք խլած հրաձիգի ինքնությունը հայտնի է

Associated Press-ը՝ հղում անելով նահանգային իշխանությունների հայտարարությանը հայտնում է,որ Տեխաս նահանգի Սազերլենդ-Սփրինգս բնակավայրի բապտիստական եկեղեցում հրաձգություն իրականացրած 26-ամյա Դևին Պատրիկ Քելլին, մահացած է գտնվել դեպքի վայրից ոչ հեռու՝ մեքենայում։Հրաձգությունից հետո զենք ունեցող տեղի բնակիչներից մեկը սկսել է հետապնդել հրաձիգին։ Դրանից հետո Քելլիին մահացած են գտել մեքենայում։ Ներկայում հայտնի չէ, թե կոնկրետ ով է սպանել հարձակվողին։ Իշխանությունները չեն բացառում ինքնասպանության վարկածը։

Հիշեցնենք,որ Քելին զինվորական համազգեստով մտել է եկեղեցի, որտեղ պատարագ էր մատուցվում, ու կրակ բացել: Միջադեպի արդյունքում  զոհվել է 26 մարդ, վնասվածքներ ստացել 20-ից ավելին:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: