Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. գյուղապետն ու գյուղապետի թեկնածուն տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Nov 06, 2017 Comments Off on Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. գյուղապետն ու գյուղապետի թեկնածուն տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Մարմաշեն խճուղու և Մուշ-2/2 թաղամասի խաչմերուկում բախվել են Գյումրի քաղաքի Կ. Դեմիրճյան փողոցի բնակիչ, 33-ամյա Հակոբ Բերբերյանի վարած BMW մակնիշի 35AO052 համարանիշի և Մարմաշեն գյուղի բնակիչ, 56-ամյա Մուշեղ Եղիազարյանի վարած «Toyota Camry» մակնիշի 35NF829 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Toyota Camry»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, իսկ վարորդն ու նրա ուղևոր, համագյուղացի, 60-ամյա Աշոտ Եղոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մուշի բաժին: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, «Toyota Camry»-ի վարորդ Մ. Եղիազարյանը Մարմաշեն գյուղապետի թեկնածու է, իսկ Ա. Եղոյանը՝ Մարմաշեն գյուղի գյուղապետն է:

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: