Առուշ Առուշանյանը ջախջախիչ հաղթանակ տարավ

Nov 06, 2017 Comments Off on Առուշ Առուշանյանը ջախջախիչ հաղթանակ տարավ

Գորիսում նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթանակ է տարել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀԿ-ական գործարար Առուշ Առուշանյանը։ Նա ջախջախիչ հաղթանակ է տարել անկուսակցական Սամվել Հարությունյանի նկատմամբ։ ԿԸՀ տվյալներով, ընտրություններին մասնակցել է գրանցված 22 148 ընտրողներից 13 163-ը, կամ ընտրողների 59,43 տոկոսը։ Առուշանյանը ստացել է թեկնածուներին տրված կողմ ձայների 99,57 տոկոսը։ Առուշանյանը ստացել է 12 945 քվե, մինչդեռ նրա մրցակիցը՝ Ս. Հարությունյանը՝ միայն 56 քվե։ Անվավեր քվեաթերթիկները գրեթե երեք անգամ ավելի շատ էին, քան Հարությունյանի ստացած ձայները՝ 162:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: