Արտակարգ դեպք՝ Երևանում. «Բիբլոս» բանկի գլխավոր մուտքի ապակին ամբողջությամբ փշրված է

Nov 05, 2017 Comments Off on Արտակարգ դեպք՝ Երևանում. «Բիբլոս» բանկի գլխավոր մուտքի ապակին ամբողջությամբ փշրված է

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոմիտաս պողոտայի 38/2 հասցեում գտնվող «Բիբլոս» բանկի մուտքի ապակին կոտրված է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի պետի գլխավորությամբ: Թե ինչն է եղել ապակու կոտրվելու պատճառը, ոստիկանությունը պարզում է: Ապակին ամբողջովին փշրված է, և տպավորություն է, որ այն կոտրել են, սակայն չի բացառվում, որ եղանակի տաք ու սառը լինելու պատճառով է այն փշրվել:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: