Գորիսի քաղաքապետի թեկնածուն, լսելով, որ Կապի նախարարությունը հայտնաբերել է իր անօրինականությունները՝ սկսել է նեղսրտել

Nov 05, 2017 Comments Off on Գորիսի քաղաքապետի թեկնածուն, լսելով, որ Կապի նախարարությունը հայտնաբերել է իր անօրինականությունները՝ սկսել է նեղսրտել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության համապատասխան վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Գորիս քաղաքի ներքաղաքային երթուղում շահագործվում են մրցույթով չընդգրկված տրանսպորտային միջոցներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախարար Վահան Մարտիրոսյանի կարգադրությամբ նախարարության համապատասխան վարչության աշխատակիցները մեկնել են Գորիս և տեղում պարզել են, որ Mercedes Sprinter մակնիշի 01 ՏՏ 090 համարանիշի, Mercedes Sprinter մակնիշի Y 250 MA 777 համարանիշի սպիտակ գույնի տրանսպորտային միջոցները անօրինական շահագործվում են որպես ներքաղաքային տրանսպորտային միջոց: Հայտնաբերված փաստերի հիման վրա Տրանսպորտի նախարարության և Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողների հետ համատեղ աշխատանքի արդյունքում, ժողորդի լեզվով ասված՝ «լևի գիծ մտած» ավտոմեքենաները հայտնաբերվել և տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք:

Այդ ընթացքում Mercedes Sprinter մակնիշի 01 ՏՏ 090-ի վարորդը հրաժարվել է փաստաթղթեր տրամադրելուց և արձանագրությունը ստորագրելուց: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ունի տեղեկություններ, որ կան ևս մի քանի տրանսպորտային միջոցներ և դրանց հայտնաբերելու ուղղությամբ կատարվում են անհրաժշետ միջոցառումներ: Գ. Շամշյանի տեղեկութուններով՝ տրանսպորտային այդ միջոցները անօրինական ճանապարհով իբրև բարեգործություն կատարվում է Գորիսի քաղաքապետի թեկնածու Առուշ Առուշանյանին, ով իմանալով, որ իր անօրինականությունները հայտնաբերվել են, սրտնեղել է ընկերների մոտ ու սկսել է «Գյուլնազ տատու հեքիաթները պատմել», թե՝ լավ բան եմ անում, չեն թողնում: Ի դեպ՝ գորիսեցիները մեզ հետ զրույցում ասում էին, որ տարիներ առաջ քաղաքապետի Մեծն թեկնածուն փորձել է զարտուղի ճանապարհներով օրենքով գող դառնալ, սակայն Երևանից այնպես են վռնդել գողական հավաքի մասնակիցները ու տեսնելով, որ նպատակին չի հասել, հիմա էլ հայտնի սփրայթի շշի նման կրկին փորձում է մտնել գործադիր մարմին, ինչի համար էլ գորիսեցիները նրա վերաբերյալ մի քանի անեկդոտներ են հնարել, որոնից մեկը նա է, թե՝ «օրենքով գող չկարցավ դառնա, հիմա ուզում է դառնա քաղաքապետ, որ գոնե մի անգամ կեղծ բարեգործության տակ մտնի Գորիսի բանտ»:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: