Լոռեցիները պասիվ էին

Nov 05, 2017 Comments Off on Լոռեցիները պասիվ էին

Լոռու մարզում մեկնարկած ՏԻՄ ընտրություններում ժամը 16:00-ի դրությամբ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից եւ ոչ մեկում որևէ խախտում չի գրանցվել: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում վստահեցրեցին թիվ 22, 24 եւ 25 տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները, վստահեցնելով, որ որևէ ահազանգ ընտրական պրոցեսի խախտման վերաբերյալ իրենք չեն ստացել, հետեւաբար` գրանցված ահազաննգեր չկան:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ղեկավարների փոխանցմամբ` ընտրություններին ընտրողների մասնակցությունը թույլ է, որևէ մի ընտրատեղամասում չի գրանցվել ընտրողների գոնե կեսի մասնակցությունը:

Այս  ՏԻՄ ընտրությունները թերևս աչքի են ընկնում ոչ միայն բնակչության անտարբերությամբ, այլ նաեւ` դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ու մի շարք քաղաքական ուժերի բացարձակ անտարբերությամբ:

Հիշեցնենք, որ Լոռիում այսօր կայացող ընտրություններում խոշորացվում է 4 քաղաքային եւ 86 գյուղական համայնք, դառնալով 4 քաղաքային եւ 6 գյուղական համայնք: Մինչ ընտրությունների մեկնարկը, քաղաքապետի թեկնածու մարզում առաջադրվել էր 28 հոգի, որոնցից 5-ը այնուհետ ինքնաբացարկ էին հայտնել: Առաջադրված թեկնածուներից 13-ը հանրապետական կուսակցության անդամներ են, 10-ը` անկուսակցական: Լոռիում տեղի ունեցող ընտրություններում որեւէ այլ կուսակցություն թեկնածու չի առաջադրել:

Ընտրատարածքային ընտական հանձնաժողվներից Լոռիում ամենածանրաբեռնվածը 25-րդ ընտրատարածքն է, որտեղ 40 համայնք խոշորացվելու է 6-ի կազմում: Ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 47670 քաղաքացի: Այս ընտրատարածքում խոշորացվող համայնքի թեկնածու առաջադրվել է 10, իսկ ավագանու անդամի 112 թեկնածու:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: