Ջիգարխանյանի թատրոնը կարող է լուծարվել

Nov 05, 2017 Comments Off on Ջիգարխանյանի թատրոնը կարող է լուծարվել

Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած մոսկովյան թատրոնը լուրջ ճգնաժամ է ապրում, քանի որ նորություն են դառնում ոչ թե վառ պրեմիերաները, այլ սկանդալները։ Ներկայացումներն անցկացվում են գրեթե դատարկ դահլիճում։ Այս մասին հայտնում է culturavrn.ru պորտալը։Ֆիզիկապես շենքն անվնաս է, սակայն ներսից այն անկում է ապրում։ 82-ամյա Ջիգարխանյանի աղմկալի ամուսնալուծությունը վիթխարի հեղինակային վնաս է հասցրել թատրոնին։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: