Ադեն քաղաքում կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել

Nov 05, 2017 Comments Off on Ադեն քաղաքում կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել

Այսօր Եմենի հարավում գտնվող Ադեն քաղաքում կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել, հաղորդում է Al Arabiya-ն:Մահապարտ ահաբեկիչներից մեկը ներխուժել է Ադենի քրեական հետախուզության հաստատություն ու այնտեղ պայթեցրել իրեն, ինչից հետո շենքում հրդեհ է բռնկվել:

Նմանատիպ երկրորդ պայթյունը տեղի ունեցել Ադենի անվտանգության ծառայության շենքում, որտեղ մահապարտի ինքնապայթեցումից հետո զոհվել է 5 մարդ:

Կան նաև վիրավորներ:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: