Նռնակի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է Երևան

Nov 05, 2017 Comments Off on Նռնակի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է Երևան

Արցախի զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունից բեկորային վիրավորում ստացած Սերգեյ Ալումյանը վիրահատության ենթարկվելուց հետո Ստեփանակերտի հոսպիտալից տեղափոխվել է Երևան՝ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: