Կատալոնիայի նախկին նախագահը ձերբակալվել է

Nov 05, 2017 Comments Off on Կատալոնիայի նախկին նախագահը ձերբակալվել է

Իշխանությունից զրկված Կատալոնիայի նախկին  նախագահ Կառլես Պուչդեմոնը հանձնվել է Բելգիայի ոստիկանությանը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով բելգիական VRT հեռուստաալիքը:

 

Բրյուսսելի դատախազությունում հաստատել են, որ 5 հոգու, որոնց հրաման էր տրված ձերբակալելու իսպանական իշխանությունների կողմից, ձերբակալվել են և հսկողության տակ են:

5 ձերբակալվածների համար որոշում կընդունվի նոյեմբերի 6-ի առավոտյան:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: