Որոտանում 188 մասնակցել է 66 ընտրող

Nov 05, 2017 Comments Off on Որոտանում 188 մասնակցել է 66 ընտրող

Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան բնակավայրում՝ թիվ 34/53 ընտրատեղամասում, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններին ժամը 12։16-ի դրությամբ 188 ընտրողից ընտրությանը մասնակցել է 66 ընտրող։

Գորիսի մամուլի ակումբից փոխանցում են, որ հանձնաժողովի նախագահ Հովիկ Աղազարյանը նշել է, որ մինչ այս ժամը ընտրախախտումներ չեն գրանցվել։

Ընտրատեղամասի գրանցամատյանում ընտրողին օգնող անձանց թիվը ժամը 12։00-ի դրությամբ հասնում է 2-ի։

Ընտրատեղամասում միայն համայնքի ղեկավարի թեկնածու Առուշ Առուշանյանի վստահված անձն է եղել, իսկ դիտորդներ չեն եղել:

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: