Ընտանիքը կանգնել է փաստի առաջ. հիփոթեկով գնված տան գումարը չեն կարողանում վճարել

Nov 05, 2017 Comments Off on Ընտանիքը կանգնել է փաստի առաջ. հիփոթեկով գնված տան գումարը չեն կարողանում վճարել

Երկար տարիներ խարխուլ տանը բնակված Զաքարյանների ընտանիքը հիմա ապրում է Նոր Խարբերդում՝ 1 տարի առաջ հիպոթեքային վարկով գնված տանը: Ընտանիքը այս քայլին գնացել է հանուն երեխաների, քանի որ նրանցից ավագը ուներ առողջական լուրջ խնդիրներ և արգելվում էր ապրել նախկին խոնավ ու ցուրտ տանը: Բացի վարկից, գումարի մի մասն էլ վճարում են առձեռն՝ յուրաքանչյուր ամիս 500 ԱՄՆ դոլար: Մինչև վերջին ամիսները նրանք կարողանում էին վճարել՝ թե՛ վարկը, թե՛ առձեռն ամենամսյա գումարը և թե՛ հոգալ օրվա հացի խնդիրը, ու դա միայն 2 անչափահաս երեխաների մայր Լիաննա Զաքարյանի մայրիկի՝ արտերկրում աշխատելու շնորհիվ: Սակայն վերջինիս փաստաթղթերի հետ խնդիրներ են առաջացել և նա որոշ ժամանակ չի կարող մեկնել արտերկիր՝ աշխատանքի: Տան գումարից մոտ 8 հազար ԱՄՆ դոլարը արդեն վճարել են, սակայն տանտերերը իրենց առձեռն վճարվող գումարը չվճարելու պատճառով ժամանակ են տվել՝ 10 օր, որ իրենց գումարը կամ վճարեն, կամ ազատեն տունը:

Մանրամասները կարդացեք Shamshyan.com – ում

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: