Մասսայական ձերբակալություններ Սաուդյան Արաբիայում. ձերբակալվել են թագաժառանգներ. Տեսանյութ

Nov 05, 2017 Comments Off on Մասսայական ձերբակալություններ Սաուդյան Արաբիայում. ձերբակալվել են թագաժառանգներ. Տեսանյութ

Սաուդյան Արաբիայում կոռուպցիայի մեղադրանքով ձերբակավել են 11 թագաժառանգ, 4 նախարար և 34 նախկին նախարար, այս մասին հայտնում է արաբական Al Arabiya հեռուստաալիքը:

Ձերբակալվածների մեջ է  միլիարդատեր ալ Վալիդ բին Թալյալը, որի կարողությունը ըստ Forbes -ի 2016թ. գնահատականի, կազմել է 17 մլրդ դոլար` զբաղեցնելով երկրագնդի ամենահարուստ մարդկանց ցուցակում 41-րդ տեղը,  միլիարդատեր Սալեհ Աբդուլա Կամելը, որի կարողությունը նույնպես հրատարակել էր Forbes -ը 2016թ -ին` 2 միլիարդ դոլար, ինչպես նաև` Վալիդ բին Իբրահիմ ալ Իբրահիմը` Middle East Broadcasting Center- ի ղեկավարը, որի կարողությունը 2012-ին գնահատվել է 10 միլիարդ դոլար:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: