Մոսկվայում Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել զինամթերքի ապօրինի շրջանառության մեղադրանքով

Nov 05, 2017 Comments Off on Մոսկվայում Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել զինամթերքի ապօրինի շրջանառության մեղադրանքով

Մոսկվայում զինամթերքի ապօրինի շրջանառության մեղադրանքով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել: Այս մասին գրում է rusarminfo.ru-ն:

Ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը Հայաստանի 43-ամյա քաղաքացի է եղել: Խուզարկության արդյունքում մեքենայում 5.6 մմ տրամաչափի 25 փամփուշտ, ТТ տեսակի հրազենի 12 փամփուշտ, այլ փամփուշտներ են հայտնաբերվել:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: