Քաղաքացին ընկել է Քասախ գետի կիրճը

Nov 05, 2017 Comments Off on Քաղաքացին ընկել է Քասախ գետի կիրճը

Ինչպես հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, նոյեմբերի 4-ին, ժամը 18:05-ին տեղեկություն է ստացվել, որ Քասախ գետի կիրճում՝ Կախովի կամրջի մոտակայքում, մարդ է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1981 թ. ծնված Ա. Վ.-ն ընկել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Եղիշե Չարենցի փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում՝ Քասախ գետի կիրճում:

Փրկարարներն Ա. Վ.-ին պատգարակով մոտեցրել են (մոտ 7 մ) շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Երևան քաղաքի Արմենիա ՀԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: