Կրճատումների խերը-3. Կարեն Կարապետյանի բարեփոխումները բյուջեի վրա ծանր են նստում

Nov 07, 2017 Comments Off on Կրճատումների խերը-3. Կարեն Կարապետյանի բարեփոխումները բյուջեի վրա ծանր են նստում

Քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողների վարձատրությունն ապահովելու նպատակով ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդին բյուջեի պահուստային ֆոնդից հերթական անգամ հատկացվել է հավելյալ 163 մլն դրամ գումար: Որոշումն ընդունվել է կառավարության վերջին նիստում : Կարճամակետ ռեզերվում գրանցվելու անհրաժեշտություն, որոպես կանոն, առաջանում է այն ժամանակ, երբ այս կամ այն պետական կառավարական մարմնում լուծարման կամ վերակազմավորման հետևանքով տեղի են ունենում կրճատումներ: Նման դեպքերում, համաձայն քաղծառայության մասին օրենքի,  կրճատված քաղծառայողները տեղափոխվում են կադրերի կարճաժամկետ ռեզերվ, որտեղ նրանց համար 6 ամիս ժամկետով պետությունը պարտավոր է պահավել լիարժեք վարձատրություն է՝ համաձայն իրենց աշխատավարձի դրույքաչափի: Ըստ էության մարդիկ այս դեպքում չեն աշխատում լավ վարձատրվում են:

Համաձայն որոշմանը կից ներկայացված հիմնավորման՝ քաղաքացիական ծառայության խորհրդի կադրերի կարճաժամկետ ռեզեր­վում 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ գրանցված են 246 քաղաքացիական ծառայողներ:

Ըստ այդմ՝ կադրերի կարճաժամկետ ռեզեր­վում գրանցվել են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի 31, գյուղատնտեսության նախարարության 10, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության 22, բնապահպանության նախարարության 161, առողջապահության նախարարության 86, ֆինանսների նախարարության 5 քաղաքացիական ծառայողներ:

2017 թվականի հոկտեմբեր ամսում սպասվում է Նախագահի աշխատակազմից թվով 6, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմից՝ 9 և տեսչական մարմինների բարեփոխումների հետ կապված  ևս թվով 42 քաղաքացիական ծառայողների  գրանցում:

2017 թվականի ինն ամսում կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողների համար հաշվարկվել է 224 մլն դրամ աշխատավարձ:

Հատկանշական է, որ սա այս տարվա մեջ երրորդ նմանտաիպ հատկացումն է: 2017 թվականին պետական բյուջեով «Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողների վարձատրության հետ կապված ծախսեր» ծրագրով հատկացված 113 մլն դրամ գումարը ամբողջությամբ սպառվել է: Դրանից հետո  կառավարության պահուստային ֆոնդից այդ նպատակի համար գումար է հատկացվել առաջին անգամ 2017 թվականի հունիսի 15-ի N 663-Ն որոշմամբ և  երկրորդ անգամ սեպտեմբերի 22-ի N 1153-Ն որոշմամբ՝ համապատասխանաբար՝ 42 մլն և 60 մլն դրամ: Կարեն Կարապետյանի բաեփոխումները պետության վրա թանկ են նստում. փաստացի այս պահի դրությմաբ՝ կրճատումների համար բյուջեն 265 մլն դրամի վնաս է կրել, իսկ ավելի քան 300 ՀՀ քաղաքացի դարձել է գործազուրկ:

 

Արման  Վարդանյան

 

 

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: