Netflix- ը հրաժարվել է համագործակցել միասեռական դերասանի հետ

Nov 04, 2017 Comments Off on Netflix- ը հրաժարվել է համագործակցել միասեռական դերասանի հետ

Netflix ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է համագործակցությունը դերասան Քևին Սփեյսիի հետ, ինչպես նաև «Խաղաքարտերի տուն» սերիալի նկարահանումները: Սփեյսին մեղադրվում է սեռական ոտնձգության դեպքերի մեջ, հայտնում է Ասոշիեյթիդ Պրեսը:Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով «Hollywood Reporter» ամսագիրը:

Բացի այդ, Netflix- ը հայտնել է նաև, որ չի թողարկի «Gore» ֆիլմը, որում նկարահանվել էր Սփեյսին:Ավելի վաղ «Խաղաքարտերի տան» նկարահանող խմբի 8 անդամներ դերասանին մեղադրել են ոտնձգությունների մեջ: Նույն մեղադրանքները հնչեցրել էին դերասաններ Ռոբերտո Կավազոսը և Էնթոնի Ռեպը:

Սեռական ոտնձգության մեղադրանքներից հետո Քևին Սփեյսին զրկվել էր Էմմիի մրցանակից:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: