Ջուդի Չուն ԱՄՆ-ին կոչ է արել Հայաստանի հետ երկխոսություն սկսել առևտրի հարկման առավել արդյունավետ համակարգ ներդնելու հարցով

Nov 04, 2017 Comments Off on Ջուդի Չուն ԱՄՆ-ին կոչ է արել Հայաստանի հետ երկխոսություն սկսել առևտրի հարկման առավել արդյունավետ համակարգ ներդնելու հարցով

ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ջուդի Չուն երկրի իշխանություններին կոչ է արել Հայաստանի հետ բանակցություններ սկսել երկու երկրների միջև առևտրի հարկման առավել արդիական համակարգ ներդնելու հարցով:

Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Ամերիկայի Միացյալ Նահանգների գլխավոր գանձապետ Սթիվեն Մընուչիին ուղղված նամակում Ջուդի Չուն հիշեցրել է, որ ներկայումս երկու երկրների միջև առևտուրն իրականացվում է 1973թ.-ից մնացած համաձայնագրի պայմաններով, որը ստորագրվել էր արդեն իսկ պատմության գիրկն անցած Խորհրդային Միության հետ: «Ժամանակավրեպ այս համաձայնագիրը հստակորեն չի համապատասխանում արդի երկկողմ համագործակցության կարիքներին»,- ասված է կոնգրեսականի նամակում:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի կառավարական հարցերով ղեկավար Րաֆֆի Քարաքաշյանը ողջունել է կոնգրեսականի կոչը` հույս հայտնելով, որ մոտ ապագայում հնարավոր կլինի վերացնել երկու երկրների միջև առևտրի զարգացման խոչընդոտները: Նա նշել է, որ այդպիսի բարեփոխումների արդյունքում պետք է դյուրանա հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցությունը:

Ջուդի Չուն նախորդ տարվա փետրվարին ևս ԱՄՆ իշխանություններին կոչ էր արել քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերություններում հարկման առավել արդյունավետ համակարգի ներդրման ուղղությամբ և կրկնակի հարկումը բացառելու աշխատանքներ իրականացնել:

artsakhpress.am

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: