«Վենգերը կարող է հանգիստ լինել. Պեպ Գվարդիոլա

Nov 05, 2017 Comments Off on «Վենգերը կարող է հանգիստ լինել. Պեպ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Անգլիայի առաջնության 11-րդ տուրում «Արսենալի» հետ կայանալիք խաղի նախօրեին հաղորդել է, որ իր թիմը նպատակ չունի կրկնել 2003-2004թթ. մրցաշրջանի Արսեն Վենգերի ռեկորդը:

«Վենգերը կարող է հանգիստ լինել: Այդ ռեկորդը պատկանում է իրեն, իսկ «Մանչեսթեր Սիթին» չի պատրաստվում կրկնել այն: Այդ «Արսենալն» ուներ փառահեղ և ֆանտաստիկ թիմ: Մենք չենք ուզում խփել նրա ռեկորդը, երբ «զինագործներն» ավարտեցին մրցաշրջանն առանց որևէ պարտության, սակայն ուզում ենք լավ հանդես գալ և կիրակի հաղթել «Արսենալին»»,- Գվարդիոլային է մեջբերում ESPN FC-ն:

 

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: