Լիբանանի վարչապետը հրաժարական է տվել

Nov 04, 2017 Comments Off on Լիբանանի վարչապետը հրաժարական է տվել

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին նոյեմբերի 4-ին հրաժարական է տվել: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ նա նշել է, որ իր դեմ մահափորձ էր նախապատրաստվում, ինչպես նաև մեղադրել Իրանին արաբական տարածաշրջանը քանդելու փորձեր կատարելու մեջ:

Սաադ Հարիրիի հայրը, 2005 թվականին նույնպես լինելով երկրի վարչապետը, սպանվել է: «Մենք ապրում ենք այնպիսի մթնոլորտում, որը նման է Ռաֆիկ Հարիրիի սպանությունից առաջ տեղի ունեցող իրադարձություններին: Նկատել եմ, որ ինչ-որ բան գաղտնի նախապատրաստվում էր՝ իմ դեմ մահափորձ իրականացնելու համար», – ասել է Հարիրին:

գամ իր կարիերայում զբաղեցրել է Լիբանանի վարչապետի պաշտոնը: Ավելի վաղ, նա ղեկավարել է երկրի կառավարությունը 2009-2011 թվականներին:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: