ՊԲ զորամասերից մեկում մեկ զինծառայող մահացել է, երկուսը վիրավոր են

Nov 04, 2017 Comments Off on ՊԲ զորամասերից մեկում մեկ զինծառայող մահացել է, երկուսը վիրավոր են

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, Արցախի ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը:

Զինծառայողներ Գևորգ Վլադիսլավի Հյուսնունցը և Սերգեյ Սևադայի Ալումյանը ստացել են տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ, տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: