Աշխարհի ամենաազդեցիկ հայուհի Մարգարիտա Սիմոնյանի եւ Տիգրան Քեոսայանի ընտանիքը

Nov 04, 2017 Comments Off on Աշխարհի ամենաազդեցիկ հայուհի Մարգարիտա Սիմոնյանի եւ Տիգրան Քեոսայանի ընտանիքը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, RT-ի գլխավոր խմբագիր, հայուհի Մարգարիտա Սիմոնյանը հեղինակավոր Forbes ամսագրի՝ աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանիշային ցուցակում առաջ է անցել Հիլարի Քլինթոնից՝ զբաղեցնելով 52-րդ հորիզոնականը։

Wnews.am-ը ներկայացնում է ճանաչված հայուհու ընտանիքը.

Մարգարիտա Սիմոնյանը ծնվել է  1980 թ. ապրիլի 6-ին Կրասնոդարում։ Իր քրոջ՝ Ալիսայի հետ նա մեծացել է աղքատ ընտանիքում։ Նրա հայրը՝ Սիմոն Սիմոնյանը գումար էր վաստակում սառնարաններ նորոգելով, իսկ մայրը՝ Զինաիդան շուկայում ծաղիկներ էր վաճառում։ Ընտանիքն ապրում էր Գոգոլ փողոցի հին տանը, որում ծայրահեղ վատ պայմաններ էին։ Հենց այս ծանր պայմանններն էլ աղջկան դրդել են ամեն գնով դուրս գալ աղքատությունից, իր մեջ ձեւավորել կամքի մեծ ուժ եւ նպատակասլացություն։

Երբ Մարգարիտան տասը տարեկան էր, իրենց ընտանիքին նոր բնակարան  հատկացրին քաղաքի փոքրիկ թաղամասերից մեկում։

Մանկապարտեզում նա առաջիններից էր, ով սովորեց կարդալ. նա հաճախ էր մյուս երեխաների համար հեքիաթներ կարդում։ Հետագայում Սիմոնյանին բախտ է վիճակվում անգլերենը կատարելագործելու նպատակով ուղևորվել  Նյու Հեմպշիր (ԱՄՆ)։ Կրասնոդարում № 36 դպրոցն ավարտելուց հետո խորացնելով իր գիտելիքները օտար լեզուներում՝ ավարտել է Կուբանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը, ինչպես նաև Վլադիմիր Պոզների հեռուստատեսային վարպետության դպրոցը։

1999 թվականից սկսում է Մարգարիտա Սիմոնյանի հաջող կարիերան։

Անձնական կյանք.

2005 թվականին Մարգարիտա Սիմոնյանը չգրանցված ամուսնությամբ ապրում էր լրագրող Անդրեյ Բլագոդիրենկոյի հետ:

2014թ. շատերի համար անսպասելի էր Մարգարիտա Սիմոնյանի եւ հայ ռեժիսոր, դերասան, հաղորդավար Տիգրան Քեոսայանի միությունը։

20 տարվա ամուսնակաան կյանքից հետո Տիգրան Քեոսայանը բաժանվում է իր կնոջից՝ դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայից։ Միանգամից պարզվում է, որ ռեժիսորը Մարգարիտա Սիմոնյանի հետ է, ով այդ պահին հղիության վերջին ամիսներին է։

2014-ի սեպտեմբերին ծնվեց Սիմոնյանի ու Քեոսայանի որդին՝ Բագրատը եւ նա զույգի երկրորդ զավակն էր. 2013-ին ծնվել էր նրանց դուստրը՝ Մարիաննան։

Աստղային զույգը հազվադեպ է միասին ներկայանում միջոցառումների. բացառություններից է եղել «Խոստումը» ֆիլմի պրեմիերան։

 

Ի դեպ, Քեոսայանի նախկին կինը՝ Ալյոնա Խմելնիցկայան Մարգարիտա Սիմոնյանի հետ լավ հարաբերություններ ունի։

Իր նախկին կնոջից Քեոսայանն ունի երկու դուստր։

Նրանք առաջին անգամ ծանոթացել են 2016թ. Ալյոնայի եւ Տիգրանի դստեր 6-ամյակին։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: