«Վախից նման բան չի լինում». հոգեբանը Արմավիրի մանկապարտեզի 3-ամյա սանի մասին

Nov 04, 2017 Comments Off on «Վախից նման բան չի լինում». հոգեբանը Արմավիրի մանկապարտեզի 3-ամյա սանի մասին

Հոգեբան Արկադի Մեհրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Արմավիրի մանկապարտեզում  մի քանի օր առաջ պատանդառված երեխայի խոսքի խանգարումներին:

Ինչպես տեղեկացրեց՝ վախից նման բան չի լինում, լինում է ֆիզիկական բռնության եւ զգայական կոնտակտի դեպքում:

Անդրադառնալով «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծին՝ մասնագետը մի քանի օրինակ բերեց. «Երբ մայրն, օրինակ, հորն արգելում է տեսնել երեխային, չնայած կա դատարանի որոշում: Ծնողները երեխային սարքելով գործիք եւ միմյանց դեմ զենք` փորձում են իրենց շահերն  առաջ տանել: Այս դեպքում տեսակցելու արգելքը եւս բռնություն է, որն ազդում է երեխայի կամարտահայտության, ցանկությունների վրա:  Որքան քիչ է մանկահասակ երեխայի՝ հորը չտեսնելու ցանկությունը, այնքան շատ են նրան ճնշել: Պարտադիր չէ բռնության ենթարկած լինեն, բայց լավ վախեցրել են»:

Հոգեբանը նշում է նաև, որ կախված է նաև տարիքային խմբից, որովհետև  տարբեր տարիքում ազդեցություններն այլ են լինում: Վաղ մանկության շրջանում, այսինքն՝ մինչև ընկալումը, երեխան ինչ տեսնում է՝ սովորում է և դա կարող է դառնալ նրա հետագա վարքագիծը: Այս տարիքում ֆիզիկական բռնության ենթարկված երեխայի համար բռնությունը կարող է  հետագա վարքագիծ դառնալ այսինքն՝ երեխան, երբ մեծանա, ինքը կարող է դառնալ բռնարար: Ավելի ուշ, միջին կամ դեռահասության ժամանակ բռնությունը կարող են տարբեր խնդիրներ առաջացնել՝ վախեր, ագրեսիվութուն,  կոմպլեքսներ և այլն:

«Հոգեբանների լայն զանգվածի մոտ բռնության ենթարկվածները հիմնականում լինում են ֆիզիկական բռնություն ենթարկված երեխաներ, կամ էլ, երբ շատ են գոռացել, հայհոյել և պատժել: Իրականում, հստակ սահմանազատում չկա բռնության, հարկադրանքի կամ հոգեբանական ճնշման մեջ, քանի որ գլոբալ առումով դաստիարակությունը նույնպես ֆիզիկական ճնշման հետևանք է»,- պարզաբանեց Արկադի Մեհրաբյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: