Sabah-ը ներկայացրել է թուրքական արտադրության զինատեսակների ցանկը. Լուսանկարներ

Nov 04, 2017 Comments Off on Sabah-ը ներկայացրել է թուրքական արտադրության զինատեսակների ցանկը. Լուսանկարներ

Թուրքական «Haberturk» թերթի թղթակից Մուրադ Գյուրգենը ներկայացրել է ռազմական արդյունաբերության ոլորտում Թուրքիայի իրականացրած նախագծերի արդյունքում արտադրվող զենքերի ու ռազմական տեխնիկայի տեսակները: 
Դրանցից առավել ուշագրավները ներկայացնում ենք ստորև.

T129 Atak հարվածային ուղղաթիռն արտադրվել է իտալական Agusta A129 Mangusta ուղղաթիռի հիմքի վրա՝ թուրքական և իտալական ընկերությունների մասնակցությամբ։
Ուղղաթիռի թռիչքի առավելագույն արագությունը 269 կմ/ժ է, առավելագույն բեռնատարողությունը՝ 1200 կգ, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 6 կմ, գործողության իրականացման առավելագույն բարձրությունը՝ 3 կմ: Նշվում է, որ ուղղաթիռի ողջ էլեկտրատեխնիկան թուրքական արտադրության է:

«T-155 Fırtına» հաուբից հրանոթները կարող են խոցել մինչև 40 կմ հեռավորության վրա գտնվող նշանակետը: Զենքն ունի 20 տ պողպատե զրահ, որն ունի 12 մ երկարություն, 3.5 մ լայնություն և 3.43 մ բարձրություն: Զենքը կառավարվում է 5 հոգանոց անձնակազմի կողմից: Հաուբիցը 1 րոպեում կարող է հասցնել 6 հարված:

KASIRGA TR-300 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ
Տրամաչափը՝ 302 մմ, հեռահարությունը. առավելագույնը՝ 100 կմ, նվազագույնը՝ 40 կմ,
Հրթիռների քանակը՝ 4, մարտագլխիկի զանգվածը՝ 150 կգ:

UMTAS լազերային հրթռներ
Հարվածային ուղղաթիռների վրա տեղադրվող հրթիռները փորձարկումների ընթացքում կարողացել են խոցել 3.750 մետր հեռավորության վրա գտնվող թիրախները:

ALTAY տանկեր
Տանկի քաշը կազմելու է 60 տոննա, այն ունենալու է 1500 ձիաուժ հզորությամբ շարժիչ, 12.7 և 7.62 միլիմետր տրամաչափի գնդացիրներ, 120 միլիմետր տրամաչափի հրանոթ, մինչև 70 կմ/ժամ արագություն: Տանկի նախատիպն արդեն արտադրվել է, սերիական արտադրության համար հայտարարվել է մրցույթ:

Աղբյուր` Ermenihaber.am

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: