Կա մի համախմբված ուժ, որը կարողանում է իր կամքը թելադրելով՝ իրեն հարմար գնով խաղողը գնել գյուղացուց. Արտակ Սարգսյան

Nov 04, 2017 Comments Off on Կա մի համախմբված ուժ, որը կարողանում է իր կամքը թելադրելով՝ իրեն հարմար գնով խաղողը գնել գյուղացուց. Արտակ Սարգսյան

Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2016թ. համեմատ՝ այս տարի բերքը մոտ 40-45%ով պակաս էր. այս տարի ունեցել ենք 60-67 հազար տոննա մթերված խաղող, որը վերամշակվում է կոնյակի և գինու համար:«Կառավարության նոր ծրագրով մինչև 150 մլն դրամի սահմաններում վերամշակող ընկերությունները սուբսիդավորվեցին, որպեսզի խաղող գնեն։ Խաղողը մինչև հոկտեմբերի 5-ը համարյա վերջացել էր, մթերումն ավարտված էր, բայց սուբսիդավորված գումարը ընկերությունները դեռ չէին կարողանում տրամադրել խաղողագործին։ Այս տարի պարզ երևաց, որ խաղողը պետք է բոլորին, բայց գինը չի բարձրանում»,- տեղեկացրեց նա՝ նշելով, որ փոխանակ գինը բարձրանար, նվազեց։

Ըստ նրա՝ այստեղից պարզ է դառնում, որ կա մի համախմբված ուժ, որը կարողանում է իր կամքը թելադրելով՝ իրեն հարմար գնով խաղողը գնել գյուղացուց։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: