Հակաամերիկյան համագործակցություն՝ Հայաստանի շուրջ

Nov 04, 2017 Comments Off on Հակաամերիկյան համագործակցություն՝ Հայաստանի շուրջ

«Մոսկվա-Բաքու-Թեհրան առանցքը Հայաստանի դեմ օգտագործելու փորձեր գուցե անի Ադրբեջանը ԼՂ հակամարտության պատճառով, փորձելով ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ: Սակայն պետք է շեշտել, որ այս ձևաչափի մյուս երկու երկրները` Ռուսաստանը և Իրանը, սերտ հարաբերություններ ունեն Հայաստանի հետ, այս երկու երկրները հստակ դիրքորոշում ունեն ԼՂ հակամարտության հարցում»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը՝ անդրադառնալով Բաքու-Թեհրան-Մոսկվա ձևաչափով համագործակցությանը:

Ըստ նրա՝ այս համագործակցությունը չի կարող օգտագործվել Հայաստանի դեմ: Իրանցի քաղաքագետը նշել է, որ հայ-իրանական հարաբերությունների ներկայիս օրակարգը բավականին լայն է, ինչպես՝ երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ գլոբալ նախաձեռնություններ կան: Իր հերթին՝ ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն նշել է, որ այդ համագործակցությունն ուղղված է ԱՄՆ-ի դեմ, քանի որ երեք երկրները խնդիրներ ունեն Վաշինգտոնի հետ:

«Այդ հարաբերությունները լարված են հատկապես ներկայումս»,- ասել է ռուս քաղաքագետը: «Սա էական հանգամանք է: Կարծում եմ՝ այս եռակողմ համագործակցության նպատակը ոչ այնքան՝ տնտեսական կապերն են, որքան՝ առանձին երկրների հարաբերություններն Արևմուտքի հետ, այս երեք երկրներն էլ խնդիրներ ունեն Վաշինգտոնի հետ, բնականաբար, Ռուսաստանն ու Իրանը` ավելի գլոբալ, պայմանավորված Թրամփի վարչակարգի մատուցած անակնկալներով: Սա կարծես համագործակցություն լինի Արևմուտքի դեմ, ես այստեղ լուրջ տնտեսական օրակարգ չեմ տեսնում: Բայց քաղաքական համագործակցության հիմքերը ևս թույլ են, պարզ է, որ այս համագործակցությունն ԱՄՆ-ին չի հուզում»,- ասել է նա։

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվահամարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: