Արտակագ դեպք Գեղարքունիքի մարզում. քննչական բաժինը պարզում է 16-ամյա երեխայի հղիության պատճառը

Nov 04, 2017 Comments Off on Արտակագ դեպք Գեղարքունիքի մարզում. քննչական բաժինը պարզում է 16-ամյա երեխայի հղիության պատճառը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում մարզի քաղաքներից մեկում տեղի ունեցած արտառոց դեպքի փաստով: Նշված քննչական բաժնում «Ճամբարակի» առողջության կենտրոն ՓԲԸ-ի կանանց կոնսուլտացիայից տեղեկություն է ստացվել, որ 31 շաբաթական հղիություն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 16-ամյա Ի. Հ.-ն: Քննչական բաժինը նյութերի նախապատրաստման ընթացքում պարզելու է, թե ինչ հանգամանքներում է երեխան հղիացել:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: